Փոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանել


Ոճ և դեմքեր


6-ամյա չինուհի Լիան Յունչժին կանանց շրջանում ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանել՝ յուրաքանչյուր խորանարդը միջինը 4 վայրկյանից մի փոքր ավելի ժամանակում լուծելով։

Լիանն այս ամսվա սկզբին առաջին անգամ ռեկորդը սահմանել է Չինաստանի կենտրոնական հատվածում գտնվող Ուհան քաղաքում անցկացված՝ «World Cube Association»-ի կողմից հավաստագրված մրցաշարում՝ միջինը 4,52 վայրկյան արդյունքով։

Աղջնակը առաջին անգամ ռուբիկ-կուբիկ լուծել փորձել է 4 տարեկանում։ Այդ ժամանակ նրան մոտ 90 վայրկյան էր անհրաժեշտ այն լուծելու համար։ Սկզբում նա մրցույթներին մասնակցելու վստահություն չի ունեցել, սակայն արդյունքների բարելավման և ճանաչում ձեռք բերելու հետ մեկտեղ ավելի է հետաքրքրվել խաղով։ Նա յուրացրել է լուծման ավելի քան 1300 բանաձև և վերջերս օրական մոտ 2-3 ժամ մարզվել է։ Նրա ծնողները նրան նաև Շանհայ են տարել՝ լավագույն մարզիչներից սովորելու համար։

radar armenia



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *