
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին արգելել է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի մուտքը երկիր։
«Պարոն Քանյե Ուեսթը չի մտնի Լեհաստան։ Ֆաշիստների տեղը բանտում է»,- հայտնել է Սիկորսկին։
Ապրիլի 17-ին կազմակերպիչները չեղյալ են հայտարարել Ուեսթի համերգը Լեհաստանի Խոժուվ քաղաքի Շլենսկի մարզադաշտում, որը նախատեսված էր հունիսի 19-ին: Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում նրա համերգը հետաձգելու, ինչպես նաև Մեծ Բրիտանիա նրա մուտքն արգելելու մասին:
Վերջին տարիներին ռեփերը պարբերաբար սկանդալներ է հրահրել իր հայտարարություններով, մասնավորապես նացիզմի և ստրկության թեմաներով, երբեմն նույնիսկ բացահայտորեն ցուցադրելով նացիստական խորհրդանիշներ։