Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի

Ուկրաինային անհրաժեշտ է ևս 40 օր, որպեսզի ստիպի Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողությունները:

Այս մասին Անդրկարպատիայում կայացած գագաթնաժողովում հայտարարել է Կիևի ռեժիմի ղեկավար Վլադիմիր Զելենսկին: Նրա խոսքով՝ Ուկրաինայի ԶՈւ-ն մտադիր է ավելացնել հարվածների քանակը Ռուսաստանի տարածքին:

Ավելի վաղ Զելենսկին արդեն հայտարարել էր Ռուսաստանին խաղաղության պարտադրման 40-օրյա արշավի մեկնարկի մասին: Այն բաղկացած էր ՌԴ տարածքում քաղաքացիական օբյեկտներին հասցվող հարվածներից և Սև ու Ազովի ծովերում նավերի վրա հարձակումներից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *