ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՀՀ-ին Անկախության օրվա առթիվ։
«Միացյալ Նահանգների անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Միացյալ Նահանգները կիսում է Հայաստանի ուրախությունը՝ նշելու անկախության վերականգնման 35-ամյակը և արժևորելու այն առաջընթացը, որ ձեր ազգն արձանագրել է դեպի ավելի խաղաղ, բարգավաճ և ժողովրդավարական ապագա տանող ճանապարհին։
Վերջին մեկ տարվա ընթացքում մեր համատեղ արձանագրած պատմական առաջընթացը ցույց է տալիս, թե ինչի է հնարավոր հասնել, երբ աշխատում ենք հանուն խաղաղության և բարգավաճման ընդհանուր տեսլականի իրագործման։
Մենք ակնկալում ենք առաջ մղել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունը, ամրապնդել տնտեսական կապերը, խրախուսել ամերիկյան ներդրումները և օգնել նոր հնարավորություններ բացել Հայաստանի ու ավելի լայն տարածաշրջանի համար։
Առաջիկա տարիներին մենք ակնկալում ենք խորացնել մեր երկու ազգերի միջև գործընկերությունը։
Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին այս կարևոր ազգային տոնի կապակցությամբ», – նշվում է շնորհավորանքում։