Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր և բելառուս ժողովրդի անունից շնորհավորել է հայ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ․ գրում է belta.by-ն։
«Այս նշանակալի իրադարձությունը՝ ինքնիշխանության 35-ամյակը, խորհրդանշում է հայերի ազատ և անկախ զարգացման և հարուստ մշակույթի պահպանման ձգտումը», – նշվում է ուղերձում։
Բելառուսի ղեկավարը նշել է, որ այսօր, երբ աշխարհը բախվում է լուրջ մարտահրավերների, ժամանակի փորձությունն անցած բարեկամական կապերը հատկապես արժեքավոր են ։
«Մինսկին ու Երևանին միավորում է ոչ միայն ընդհանուր պատմությունը, այլև ժողովուրդների միջև անկեղծ համակրանքը, որն ամուր հիմք է ստեղծում բաց և կառուցողական գործընկերության համար», – ընդգծել է նա։
Ալեքսանդր Լուկաշենկոն հայ ժողովրդին մաղթել է կայունություն և վստահություն ապագայի նկատմամբ։
«Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը», – հավելել է բելառուս առաջնորդը։