Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել 1900.65 մ

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.65 մ (20.09.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 43 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 0.700 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 20-ը ներառյալ՝ 174.612 մլն.մ³:

Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի սեպտեմբերի 14-20-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 3.526 մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հուլիսի 2-ից սեպտեմբերի 20-ը ներառյալ՝ 75.306 մլն.մ³:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *