Ինչո՞ւ է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով

Սոցցանցերում քննարկվում է Պաշտպանության նախարարության տարածած տեսանյութը և նշվում, որ զորամասի հրամանատարը սպորտային համազգեստով է ներկայացել զորամաս այցելած ՀՀ պաշտպանության նախարարին։ Այս առիթով պարզաբանում է տարածել ՊՆ-ը․

«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ զինված ուժերում առավոտյան մարմնամարզության ժամանակ սպաները և այն պայմանագրային զինծառայողները, որոնք ղեկավարում են մարմնամարզության գործընթացը, հագնում են սպորտային համազգեստ (այս կարգը գործում է երկու տասնամյակ ու ավելի և նորություն չէ ՀՀ բանակում)։

Ավելին, հրամանատարը նշված օրը նաև զորամասի ամենօրյա գործունեության շուրջօրյա վերահսկող խմբի ավագն է եղել, առաջնորդվել է սահմանված կարգով և կարգի որևէ խախտում թույլ չի տվել»,-գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *