Կուբայի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի ԳԱ դահլիճը Թրամփի ելույթի ժամանակ

Կուբացի դիվանագետները լքել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վաշինգտոնի կողմից Կուբայի նկատմամբ ռեկորդային ճնշման մասին հայտարարությունների ֆոնին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնից Թրամփը հայտարարել է, որ Կուբան գտնվում է ռեկորդային ճնշման տակ և անվանել է «բացարձակապես ձախողված պետություն»։ Այս խոսքերից հետո կուբացի դիվանագետները լքել են դահլիճը։

Նյու Յորքում սեպտեմբերի 8-ին պաշտոնապես մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *