Կուբացի դիվանագետները լքել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վաշինգտոնի կողմից Կուբայի նկատմամբ ռեկորդային ճնշման մասին հայտարարությունների ֆոնին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնից Թրամփը հայտարարել է, որ Կուբան գտնվում է ռեկորդային ճնշման տակ և անվանել է «բացարձակապես ձախողված պետություն»։ Այս խոսքերից հետո կուբացի դիվանագետները լքել են դահլիճը։
Նյու Յորքում սեպտեմբերի 8-ին պաշտոնապես մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը։