Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ–ի վեհաժողովում հայտարարել է, թե Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում։

 «Մենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում», – ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նաև հույս է հայտնել «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղության հաստատման» վերաբերյալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *