Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ–ի վեհաժողովում հայտարարել է, թե Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում։
«Մենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում», – ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նաև հույս է հայտնել «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղության հաստատման» վերաբերյալ։