Պենտագոնը կտրուկ ավելացրել է Հայաստանին տրամադրվող ռազմական ֆինանսավորումը 2024 թվականին․ РИА Новости

ԱՄՆ-ն կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումը 2024 ֆինանսական տարում, իսկ ընդհանուր առմամբ 2002 թվականից ի վեր հատկացվել է ավելի քան 60 միլիոն դոլար․ այս մասին են վկայում РИА Новости-ի ուսումնասիրած ԱՄՆ կառավարության տվյալները։

Անցյալ շաբաթ Պենտագոնի ղեկավարի տեղակալի օգնական Էնդրյու Լումիսը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է օգտագործել իր ծրագրերի ամբողջ ներուժը՝ աջակցելու Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին։ ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին «Արտաքին ռազմական ֆինանսավորում» (FMF) ծրագրի շրջանակում սկսվել է 2002 թվականին։

Ընդհանուր առմամբ, 2024 ֆինանսական տարին ներառյալ, Հայաստանին հատկացված ամերիկյան ռազմական ֆինանսավորման ընդհանուր ծավալը գերազանցել է 60 միլիոն դոլարը։

Պենտագոնի վիճակագրության համաձայն՝ ֆինանսավորումը զգալիորեն աճել է 2024 ֆինանսական տարում, երբ ԱՄՆ-ն Հայաստանին հատկացրել է ավելի քան 8.1 միլիոն դոլար։

2023 թվականին այս գումարը կազմել է ընդամենը մոտ 16․000 դոլար, իսկ 2022 թվականին՝ մոտավորապես 1.3 միլիոն դոլար։ 2025 թվականի տվյալները դեռևս հրապարակված չեն։

2023-2024 թվականների օրացուցային տարիների ընթացքում Հայաստանը ստացել է մոտ 18 միլիոն դոլար։ 2025 թվականի հունվարին Պետդեպարտամենտը հայտարարել է, որ այս գումարը հատկացվել է FMF-ի շրջանակում մի շարք նախագծերի համար, այդ թվում՝ Զինծառայողների պատրաստման ազգային ուսումնական կենտրոնի զարգացման: Այս հայտարարությունից մեկ ամիս առաջ Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ նախորդ երկու տարիների ընթացքում նմանատիպ նպատակներով միջոցներ են հատկացվել։

Այնուհետև՝ 2024 թվականի դեկտեմբերին, Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության առաջնահերթությունները սահմանել է որպես ուղղված ինչպես հայկական Զինված ուժերի վերափոխմանը, այնպես էլ ԱՄՆ Զինված ուժերի հետ փոխգործակցության մակարդակի բարձրացմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *