Թրամփը կիսվել է Newsmax-ին Հաջիևի տված հարցազրույցով


Քաղաքականություն


Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցությունը նոր փուլ է մտել։ Նրա խոսքով՝ նախագահներ Դոնալդ Թրամփն ու Իլհամ Ալիևը բացել են երկու երկրների ռազմավարական գործընկերության «նոր դարաշրջան»։ Հաջիևը Newsmax-ին տված հարցազրույցում նշել է, որ կողմերը պայմանավորվել են մշակել ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ նոր հուշագիր։ 

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կատարել է իր խոստումը, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այցելել է Ադրբեջան և ստորագրել համապատասխան փաստաթուղթ։ «ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական բարեկամությունը, ռազմավարական համագործակցությունն ու գործընկերությունը ամուր հիմքի վրա են։ Դրանք շարունակելու են ամրապնդվել։ Այս աշխարհաքաղաքական և ռազմավարական տարածաշրջանում Ադրբեջանը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների հուսալի և վստահելի գործընկերը»,- հայտարարել է Հաջիևը։

Միաժամանակ, Թրամփը կիսվել է Newsmax-ին Հիքմեթ Հաջիևի տված հարցազրույցով, որում վերջինս ասել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ Թրամփի գործադրած ջանքերն ազդել են Հարավային Կովկասում ռազմավարական իրավիճակի վրա և նոր էջ բացել ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հարաբերություններում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *