Հորմուզի նեղուցով նավարկության խնդիրը դադարել է լինել միայն ԱՄՆ-ինը և Իրանինը․ Էրդողան

«Հորմուզի նեղուցում իրավիճակը ցույց է տալիս, որ այս հարցն այլևս բացառապես Իրանի և Ամերիկայի միջև խնդիր չէ։ Մենք դեմ ենք Հորմուզի նեղուցը նավարկության համար փակելուն։ Հորմուզի նեղուցում նավարկության ազատության պաշտպանությունն առաջնահերթ նշանակություն ունի։ Որովհետև Հորմուզի նեղուցում ցանկացած լարվածություն անմիջականորեն ազդում է ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև Եվրոպայի, Ասիայի, էներգետիկ շուկաների, տրանսպորտի և միլիոնավոր մարդկանց առօրյա կյանքի վրա։ Հորմուզի նեղուցը պետք է բաց լինի՝ որպես երկխոսության և բանակցությունների միջոցով խնդիրների լուծման բանալի»,– ասել է Էրդողանը ԱՄՆ-ից վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ «վերջին շրջանում առևտրային նավարկության ծավալների կտրուկ նվազումը վառ կերպով ցույց է տալիս խնդրի մասշտաբը։ Նեղուցի բացումը կենսական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ անվտանգության և միջազգային առևտրի համար։ Անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, բացել նոր դիվանագիտական ուղիներ, այլ ոչ թե նոր ճակատներ»,– նշել է Էրդողանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *