Չենք վախեցնում, տեղեկացնում ենք՝ իրենց առաջարկածը անխուսափելի պատերազմ է. Թագուհի Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն ընդդիմադիր գործընկերներին
խորհուրդ է տալիս մրցել արդար խաղի պայմաններով
: «Հայաստանում կան ընդդիմադիր ձայներ, այսինքն՝ ձայներ, որոնք երբեք  որևէ պարագայում չեն ընտրելու իշխանությանը։ Արմատական
ընդդիմադիրները փոքրամասնություն են կազմում, բայց նրանք կան, ու նրանց զգալի մասը
պարկեշտ մարդիկ են՝ շունուշանգյալ չեն, բոշա չեն։ Այդ մարդիկ կարող է՝ մեզ չեն սիրում,
բայց իրենց ներսում պարկեշտ մարդիկ են, ուզում են ավելի լավ իշխանություն, քան մենք
ենք։ Հետևաբար երբ իրենց ասում ես՝ եկել եմ քեզ առաջարկելու ավելի վատ իշխանություն,
քան գործողն է, դու կորցնում ես ձայները, այդ ձայները գնալու են ավելի պարկեշտ գործող
ուժերին։ Վստահ եմ, որ հիմա եթե հարցումներ անես՝ կտեսնես, որ որոշակի աժիոտաժ առաջացրած  ձայները ցրված են, որովհետև ՀՀ քաղաքացիների մեծ
մասն իր նկատմամբ հարգանք ունի, հանցագործության մաս չի ուզում դառնալ
»,- Civic.am-ի տաղավարում
ասաց նա։

Խոսելով այն մասին, որ «Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է պնդել,
թե իրենց թեկնածուն Սամվել Կարապետյանն է՝ չնայած սահմանադրական արգելքին, Ղազարյանն
ասաց
«Մենք հայտարարել ենք,
որ դա հակասահմանադրական է ու անհնար։ Սամվել Կարապետյանը թեկնածու չէ, թեկնածուն Նարեկ
Կարապետյանն է, և ես հաշտ եմ, որ Նարեկ Կարապետյանը կարող է լինել ՀՀ վարչապետի թեկնածու։
Նույնիսկ հաշտ եմ նրա հետ, որ ասում է՝ չեմ պաշտոնավարելու ինձ տրված ժամկետի չափ,
բայց ի՞նչ են անելու, երբ իրենք չունենան սահմանադրական մեծամասնություն։ Չի կարելի
ընտրությունների գնալ այն կանխավարկածով, որ դու 100 տոկոս ձայն ես ստանալու
»,- ասաց նա։

Պատգամավորը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին անպայման մասնակցել
ընտրություններին
: «Այս ընտրություններից
շատ բան է  կախված՝ Հայաստանը լինելո՞ւ է ժողովրդավար,
անկախ ու խաղաղ
»,- եզրափակեց պատգամավորը։

Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *