Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր նախարարության և Միասնական սոցիալական ծառայության աշխատակազմի մասնակցությամբ անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտային առաջնահերթություններին և ընթացիկ ծրագրերի իրականացման արդյունքներին․ քննարկվել են Spark նորարարական հարթակի ներդրման ու կիրառման ընթացքին, ինչպես նաև նախարարության այլ առաջնահերթություններին առնչվող մի շարք հարցեր։