ԵԽԽՎ-ն փաստացի ասում է՝ օտարերկրյա տնտեսական սահմանափակումներն ուղղված են եղել ընդդիմությանը օգնելուն․ Ալեքսանյան

ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Նույնիսկ ընդդիմությունն է հասկանում, թե որքան ուժեղ են ԵԽԽՎ զեկույցում տեղ գտած պնդումներն այն մասին, որ օտարերկրյա տնտեսական սահմանափակումներն ու տեղեկատվական արշավները միտված են եղել օգնելու ընդդիմությանը։

Սրա համար է երևի որ առավոտից «վարչապետ Սամվել Կարապետյան» ոճի արձակ ստեղծագործություններ են հորինում ու պատմում ԵԽԽՎ զեկույցի մասին։

ԵԽԽՎ-ն փաստացի ասում է՝ օտար երկրները Հայաստանի դեմ տնտեսական սանկցիաներ են կիրառել, որ օգնեն ընդդիմությանը։ Այլ կերպ ասած՝ գյուղացու մթերքը թողել են գյուղացու վրա, որ դրանից ընդդիմությունը շահի։

Ցավոք, էդպիսինն է մեր ընդդիմությունը, որ շահում է միայն այն ժամանակ, երբ տուժում են Հայաստանն ու նրա քաղաքացին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *