
Նյու-Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել՝ կարմրուկով հիվանդացության դեպքերի աճի պատճառով։ Հատկապես վիճակը բավականին լուրջ է նահանգի գյուղական բնակավայրերում եւ հարակից նահանգներում։ Իշխանությունները, համաձայն տարածված պաշտոնական հաղորդագրության, անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն, ներառյալ նաեւ՝ բուժաշխատողների հավելյալ անձնակազմի ներգրավումը՝ բնակչությանը անհրաժեշտ պատվաստումներն իրականացնելու եւ անալիզներ վերցնելու համար։ Նահանգում այս տարի 106 կարմրուկով հիվանդացության դեպք հայտնաբերվել, որից յոթը՝ մեգապոլիսում։