«Հրապարակ» օրաթերթը գրում է.Նիկոլ Փաշինյանի հավերժ կամակատար՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, իր ղեկավարած կառույցում ոչ իշխանական հայացքներ ունեցող աշխատակիցներին հալածելուց զատ, նաեւ նոր բաժիններ է բացել, որպեսզի վերահսկի ընտրատարածքային հանձնաժողովների աշխատանքը։
ԸԸՀ-ների հետ կապի վարչություն կամ ԸԸՀ-ների հետ կապի վարչության նիստերի սպասարկման բաժին։ ԿԸՀ մեր աղբյուրի ներկայացմամբ, վերը նշված միավորներն իրականում ձեւավորվել են մի նպատակով` բացառապես ԸԸՀ-ների վրա վերակացու դառնալու: Ներքին չատեր են բացվել, որտեղ ամեն քայլը քննարկում, զեկուցում են բաժնի պետերին։
ԸԸՀ-ներում այս առիթով մեծ դժգոհություն է բարձրացել, որովհետեւ երբեմն այնպիսի հրահանգներ են տալիս, որոնք հակասում են օրենքին։