Իրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու վերաբերյալ օրինագիծը


Հարեվաններ


Իրանի խորհրդարանը կքննարկի երկրի՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ) դուրս գալու վերաբերյալ օրինագիծը։ Խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիքզադի խոսքով՝ նախագիծը պաշտոնապես ներկայացվելուց հետո կքննարկվի նույն օրը։ Նրա խոսքով՝ խորհրդարանը կքննարկի նաև պայմանագրից հնարավոր դուրս գալու միջազգային իրավական և քաղաքական հետևանքները։

ՄԶՉՊ-ն Իրանին արգելում է միջուկային զենք ստեղծել կամ ձեռք բերել և նախատեսում է միջազգային վերահսկողություն երկրի միջուկային ծրագրի նկատմամբ։

Իրանի խորհրդարանի հայտարարությունը հնչում է ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող հակամարտության և միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ֆոնին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *