Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բաց նամակով ամերիկացիներին կոչ է արել փոխել ԱՄՆ-ի իշխանությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Մենք կարող ենք խաղաղ գոյակցել։ Իշխանությունից հեռացրեք չար, խաբեբա և դաժան քաղաքական գործիչներին, որոնք պատասխանատվություն են կրում Ամերիկայի ներկայիս վիճակի համար։ Երկրի գործերի կառավարումը վստահեք իմաստուններին, այլ ոչ թե խաբեբաներին։ Հավատացեք, որ ձեր քաղաքական գործիչները հասկանում են, որ աշխարհը փոխվել է», – ասված է ամերիկացիներին ուղղված ԻՀՊԿ-ի նամակում։
Պահապանների կորպուսը նաև ընդգծել է, որ իրանական կողմը թշնամանք չի տածում ամերիկացիների նկատմամբ. «Մահ Ամերիկային» կարգախոսը, հայտարարել է ԻՀՊԿ-ն, ուղղված է ամերիկյան վերնախավի կողմից կատարված հանցագործությունների դեմ։
Բուն նամակը նվիրված էր ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունում առկա իրավիճակին։