ԱՄՆ-ում երեխան լիցքավորված ատրճանակով է գնացել մանկապարտեզ

Միչիգանում երեխան մանկապարտեզ է տարել լիցքավորված ատրճանակ և հանել այն ուսապարկից։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել նահանգի հարավ-արևելքում։ Երեխան զենքը բերել է մանկապարտեզ և հասցրել հանել այն ուսապարկից, սակայն դաստիարակը նկատել է ատրճանակը և վերցրել այն։

Ավելի ուշ երեխայի ծնողներից մեկը ձերբակալվել է։ Նա հարևան շրջանի ոստիկանության աշխատակից էր, սակայն զենքը ծառայողական չի եղել։ Իրավապահները երեխայի գործողություններում չարամիտ մտադրություն չեն գրանցել։ Բացի այդ, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *