Օր ու գիշեր աշխատում են մեզ հաղթելու համար

Նկարչուհի Զարուհի Մուրադյանը քննադատել է Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն ու, իր գնահատմամբ, Ադրբեջանի գործողություններին հակազդելու հարցում իշխանությունների պասիվությունը։

Մուրադյանի խոսքով՝ Ադրբեջանի քաղաքական համակարգը շարունակական և հետևողական աշխատանք է իրականացնում Հայաստանի նկատմամբ տարբեր ուղղություններով առավելություն ստանալու համար։ Նա նշել է, որ այդ աշխատանքը, իր դիտարկմամբ, ներառում է ինչպես տնտեսական և քաղաքական, այնպես էլ հոգեբանական ու տեղեկատվական ազդեցության միջոցներ։

Նկարչուհին ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում միայն երկրի ներսում իրականացվող քաղաքականությամբ․ ըստ նրա՝ ակտիվ աշխատանք է տարվում նաև միջազգային հարթակներում և լրատվական դաշտում։

Միաժամանակ Մուրադյանը խիստ քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանություններին՝ պնդելով, որ նրանք բավարար քայլեր չեն ձեռնարկում այդ քաղաքականությանը հակազդելու համար։

Նրա գնահատմամբ՝ պետական ռեսուրսներն ուղղվում են ներքաղաքական հակասությունների խորացմանը, եկեղեցու և Սփյուռքի շուրջ պայքարին, ինչպես նաև Արցախին, պատերազմներին և պատմական հիշողությանը վերաբերող հարցերի վերաիմաստավորմանը։

«Նայեք թշնամուն ու սովորեք․ չեղած տեղը երկիր են դառնում, իսկ մենք՝ ինքնաոչնչանում»,— նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *