Հայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան է


Հայաստան


Հայաստանի քաղաքացիական ավիացիան նշում է ձևավորման և զարգացման 93-ամյակը։

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շնորհավորել է ոլորտի մասնագետներին, վետերաններին և գործընկերներին 93-ամյակի առիթով։

Կոմիտեից հայտնում են, որ անցած տասնամյակների ընթացքում ավիացիան դարձել է Հայաստանի՝ աշխարհի հետ կապող կարևոր օղակ՝ նպաստելով տնտեսության, զբոսաշրջության և միջազգային համագործակցության զարգացմանը։ «Այս օրը շնորհավորում ենք ոլորտի բոլոր մասնագետներին, վետերաններին, գործընկերներին և նրանց, ովքեր իրենց ամենօրյա պատասխանատու աշխատանքով ապահովում են հայկական ավիացիայի անվտանգ, կայուն և շարունակական զարգացումը։

Շնորհակալություն ձեր մասնագիտական նվիրումի, պատասխանատվության և բարձր չափանիշներին հավատարիմ աշխատանքի համար։

Թող Հայաստանի երկինքը միշտ լինի խաղաղ, իսկ հայկական ավիացիայի ճանապարհը՝ անվտանգ, զարգացող և նոր ձեռքբերումներով լի»,– ասված է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի շնորհավորական ուղերձում։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շնորհավորել է ոլորտի ներկայացուցիչներին՝ մաղթելով անվտանգ աշխատանք և նոր հաջողություններ։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *