Պետք է հասկանալ, թե ինչի մասին էր խոսում Փաշինյանը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանի և Մոսկվայի հարաբերություններն այլևս նախկինի նման չեն լինի։

«Գուցե նա նկատի է ունեցել, որ դրանք միայն ավելի լավն են լինելու։ Սպասենք այդ հարցի վերաբերյալ պարզաբանումներին, ապա կմեկնաբանենք», – ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են, դրանք անխուսափելիորեն փոխվելու են:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *