
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն անձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցել։ Տոկիոյի կենտրոնական մասում անձրեւները տեւել են 34 օր։ Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։ Համաձայն օդերեւութաբանների, նշված շրջանում անձրեւները չեն դադարում օգոստոսի 27-ից սկսած։
Ամպամած եղանակին նպաստում են անցնող թայֆունները, ձգձգվող աշնանային սեզոնային տեղումներն ու ճնշման կայուն նվազումը։ Ամենաշատը տեղումները եղել են սեպտեմբերի 21-ին՝ 156 մմ։ 34 օրերի ողջ ընթացքում թափվել է 629 մմ անձրեւ։ Դա մոտ երեք անգամ ավելին է, քան սովորաբար թափվում է սեպտեմբեր ամսին։