Իշխանությունն իր երկրի, ժողովրդի շահերը պաշտպանելու փոխարեն ճիշտ հակառակով է զբաղված․ Աբրահամյան

Բաքվի լկտի, հակահայկական և ծավալապաշտական նկրտումներին հակազդեցություն բացառապես տրվում է սփյուռքի հայկական կազմակերպությունների, դերակատարների և հայաստանյան սահմանափակ քաղաքական, հասարակական, փորձագիտական շրջանակներից:

Այլ քննարկման հարց է, թե դա որքանով է կազմակերպված, թիրախային և արդյունավետ, երբ Հայաստան պետության իշխանությունն իր երկրի, ժողովրդի շահերը պաշտպանելու փոխարեն ճիշտ հակառակով է զբաղված:

Ի հեճուկս Հայաստանի շուրջ վտանգավոր իրադարձությունների՝ իշխանությունը զբաղված է ակտիվ մարդկանց լռեցմամբ, ճնշումներով, ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ:

Գրել է Տիգրան Աբրահամյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *