Տարի՞ք, թե՞ հոգեվիճակ (տեսանյութ) | Top-News.am


Հայաստան


Տարեց լինելը միայն անձնագրում նշված տարիքո՞վ է որոշվում, թե՞ մարդը կարող է իրեն տարեց զգալ շատ ավելի վաղ։ Հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրը, Երևանի փողոցներում քաղաքացիներից հետաքրքրվել ենք՝ ինչպես են իրենք պատկերացնում տարեցությունը, որոնք են այդ տարիքի մարդկանց առջև ծառացած հիմնական խնդիրներն ու որքանով է ընտանիքը պատասխանատու նրանց նկատմամբ վերաբերմունքի համար։

Քաղաքացիների պատասխանները տարբեր էին։ Ոմանք տարեցության սկիզբը կապում են կոնկրետ տարիքի հետ, մյուսները կարծում են, որ ավելի կարևոր է մարդու հոգեվիճակը։ Նրանց խոսքով՝ մարդը կարող է ֆիզիկապես երիտասարդ լինել, բայց իրեն տարեց զգալ այն ժամանակ, երբ հոգեպես է սկսում ծերանալ։

Տարբեր են նաև տարեցների խնդիրների մասին պատկերացումները։ Քաղաքացիներից մեկը խոսում է հասարակական տրանսպորտում տեղ չզիջելու կամ ընդհանուր վերաբերմունքի մասին, մյուսների համար հիմնական խնդիրը ընտանիքի ներսում ուշադրության և հոգատարության պակասն է։

Միևնույն ժամանակ, հարցվածների մի մասը տարեցների նկատմամբ վերաբերմունքը կապում է ընտանեկան դաստիարակության հետ։ Նրանց խոսքով՝ եթե երեխան փոքր տարիքից չի սովորում հարգել և հոգ տանել ընտանիքի ավագ անդամների մասին, այդ վերաբերմունքը հետագայում կարող է պահպանվել նաև հասարակության մեջ։

Այսպիսով, տարեցության մասին պատկերացումները միայն թվի շուրջ չեն։ Դրանք նաև վերաբերում են նրան, թե հասարակությունն ինչպիսի տեղ է հատկացնում տարեց մարդուն՝ ընտանիքում, փողոցում և առօրյա կյանքում։

Երևանի բնակիչների պատասխանները՝ տեսանյութում։

Շողեր Ղլիջյան

 

 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *