ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան ողջ-ողջ խժռելու են:
«Նայեք, թե ինչ է կատարվում Եվրոպայի հետ: Այն ողջ-ողջ խժռում են»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Տեխասում:
ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե ինչ նկատի ունի, սակայն նախկինում նա բազմիցս քննադատել է եվրոպական երկրների իշխանություններին միգրացիայի հետ կապված իրավիճակի համար:
Թրամփի խոսքով՝ աշխարհին պետք է պատմել ամերիկյան մոտեցումների մասին, որպեսզի թույլ չտրվի իրադարձությունների նման զարգացում: Սպիտակ տան ղեկավարը կրկնել է, որ նախագահի պաշտոնում իր ձեռքբերումներից մեկը եղել է ԱՄՆ սահմանի փակումն անօրինական միգրանտների համար:
Օգոստոսին Թրամփը զգուշացրել էր, որ Եվրոպան ոչնչացնում են անօրինական միգրացիան և էներգետիկայի հետ կապված խնդիրները, իսկ հուլիսին նա կարծիք էր հայտնել, որ այդ պատճառով Հին Աշխարհն (Եվրոպան) «այլևս չի լինի»: