Հայաստանը ՄԱԿ-ում վերահաստատել է ահաբեկչության դեմ պայքարին աջակցելու հանձնառությունը

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեում «Միջազզգային ահաբեկչության դեմ պայքարին նվիրված միջոցառումներ» օրակարգային կետի ներքո ՀՀ պատվիրակությունը միանշանակ դատապարտել է ահաբեկչությունն իր բոլոր տեսակներով և դրսևորումներով՝ ընդգծելով միջազգային իրավունքի, այդ թվում մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի սկզբունքների վրա հիմնված արդյունավետ միջազգային համագործակցության կարևորությունն ունիվերսալ և տարածաշրջանային ձևաչափերում:

Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը։

«ՀՀ պատվիրակությունն ընդգծել է, որ հակաահաբեկչական միջոցառումները պետք է ուղղված լինեն իրենց հիմնական նպատակին և քաղաքական շահարկումների գործիք չդառնան:

Վերահաստատվել է ՀՀ հանձնառությունն՝ աջակցելու ահաբեկչական փոփոխվող վտանգների դեմ կոլեկտիվ ջանքերին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *