«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը դպրոցականների թիմային աշխարհի առաջնության Եվրոպական փուլում 5-րդն է

Ծաղկաձորում ավարտվել է 2026 թվականի դպրոցականների թիմային աշխարհի առաջնության Եվրոպական մայրցամաքային փուլը, որին մասնակցել են 25 երկրների 27 թիմեր:

Հայաստանը ներկայացրել են երեք ուսումնական հաստատություններ։

Հայկական թիմերից լավագույն արդյունքը գրանցել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որը զբաղեցրել է 5-րդ տեղը։

Ութ խաղափուլերի արդյունքում լավագույն եռյակը հետևյալն է՝ 1-ին տեղ՝ Բելառուս, Մինսկի թիվ 50 գիմնազիա, 2-րդ տեղ՝ Լատվիա, Ռիգայի պետական թիվ 1 գիմնազիա, 3-րդ տեղ՝ Վրաստան, Քութայիսիի ֆիզիկամաթեմատիկական դպրոց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *