Դուք սաղ կյանքը թուրքերենի շարադրություն եք գրել

Ազգային ժողովում լարված իրավիճակ է ստեղծվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև։

Բանավեճը սկսվել է այն բանից հետո, երբ Կարապետյանը արձագանքել է Ռուբինյանի՝ «շարադրության» մասին ելույթին՝ իշխանության հասցեին կոշտ ձևակերպումներ հնչեցնելով։

«Ձեր հետ ի՞նչ շարադրություն գրենք։ Դուք սաղ կյանքը թուրքերենի շարադրություն եք գրել․ թուրքերը տվել են, դուք գրել եք»,- հայտարարել է Կարապետյանը։

Ռուբեն Ռուբինյանն իր հերթին հակադարձել է՝ մեղադրելով ընդդիմադիր պատգամավորին անպատասխանատու հայտարարություններ անելու մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *