Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներով

Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը Վիետնամի մայրաքաղաք Հանոյում անցկացվել է Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 19-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 64 երկրի 320 աշակերտ: Օլիմպիադային յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 5 աշակերտ։

Հայաստանի թիմը օլիմպիադայում ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Ռուզաննա Շիրոյանը, Նատալի Մարգարյանը և Բագրատ Բագրատյանը, ՀԱՊՀ ավագ դպրոցի աշակերտ Էմիլ Հարությունյանն ու «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի սան Դավիթ Բադալյանը:

ՀՀ թիմից արծաթե մեդալի է արժանացել Ռուզաննա Շիրոյանը, իսկ բրոնզե մեդալների՝ Նատալի Մարգարյանը, Բագրատ Բագրատյանը և Էմիլ Հարությունյանը։

Օլիմպիադան անցկացվել է 4 փուլով՝ տեսական, դիտակի, տվյալների վերլուծության և պլանետարիումի։

Հայաստանի թիմը ղեկավարել են Արտաշես Մկրտչյանը (ԵՊՀ, «Երևանէն» գիտակրթական հիմնադրամ) և Արտավազդ Հարությունյանը (ԵՊՀ, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *