ՀԴԲ տնօրենն ու հայազգի երգչուհի Ալեքսիս Վիկինսը նշանվել են

Հայկական արմատներ ունեցող քանթրի երգչուհի Ալեքսիս Վիկինսը և Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ/FBI) տնօրեն Քաշ Փաթելը պաշտոնապես նշանադրվել են:

Զույգը նշանադրության մասին հայտարարել է սոցիալական ցանցերում՝ հրապարակելով համատեղ սև ու սպիտակ լուսանկար, որտեղ 27-ամյա Վիկինսը ցուցադրում է իր նշանադրության մատանին: Երգչուհին լուսանկարին կից կատակով գրել է. «Գնացի և օրենքը խառնեցի գործին» (Went and got the law involved):

46-ամյա Քաշ Փաթելը և Ալեքսիս Վիկինսը հանդիպել են 2022 թվականի աշնանը Նեշվիլում՝ երաժիշտ Ջոն Ռիչի տանը կազմակերպված երեկույթի ժամանակ: Նրանք սկսել են ժամադրվել 2023 թվականի սկզբից:

Նրանց հարաբերությունները լայն ճանաչում ստացան 2025 թվականի սկզբին, երբ Փաթելը ստանձնեց ՀԴԲ տնօրենի պաշտոնը: Վիկինսը ներկա էր նրա երդմնակալության արարողությանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *