ՔՊ-ականները Եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով կստեղծեն, 62 ՔՊ-ական կողմ քվեարկեց նախագծին։ Ընդդիմությունը չմասնակցեց Եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի կազմի ձևավորման քվեարկությանը: ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները տեղեկացրել են, որ չեն ընդգրկվելու այդ հանձնաժողովի կազմում և որակել են այն հակասահմանադրական: