Ճանապարհ են փակել. ինչ է կատարվում

Արմավիրի մարզի Վանանդ գյուղի և հարակից բնակավայրերի բնակիչները փակել են ճանապարհը՝ պահանջելով ավարտին հասցնել ամիսներ առաջ սկսված վերանորոգման աշխատանքները։

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է դեպքի վերաբերյալ տեսանյութեր։

Բնակիչների փոխանցմամբ՝ ճանապարհը վերանորոգելու նպատակով քանդվել է շուրջ 7 ամիս առաջ, սակայն աշխատանքներն այդպես էլ չեն ավարտվել։ Նրանց խոսքով՝ շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու ընկերությունը մինչ այժմ չի հասցրել ավարտին հասցնել ճանապարհի վերանորոգումը, ինչի հետևանքով գյուղերի բնակիչները շարունակում են բախվել տեղաշարժի խնդիրների։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *