Թուրքիան ու Ֆրանսիան խորացնում են ռազմական համագործակցությունը

Փարիզում բարձր մակարդակի բանակցություններից հետո Թուրքիան և Ֆրանսիան ստորագրել են երկկողմ ռազմական համագործակցության ճանապարհային քարտեզ։

Նշվում է, որ ճանապարհային քարտեզը պայմանագիր չէ, այլ շրջանակ, որը ներառում է ռազմական համագործակցություն, ռազմավարական երկխոսություն և կանոնավոր շփումներ՝ ապագա համաձայնագրերը կնքելու համար։

Օրակարգային ամենակարևոր հարցերից է ֆրանսիական «SAMP/TNG» հակաօդային պաշտպանության համակարգի ձեռքբերումը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Իտալիայի և Թուրքիայի հետ տեխնիկական աշխատանքներ են ընթանում, մինչդեռ «Reuters»-ը հայտնել է, որ Ֆրանսիան մեղմացրել է նախկին առարկությունները հնարավոր վաճառքի վերաբերյալ։

Ֆրանսիայի, Իտալիայի և Թուրքիայի միջև հեռահար օդային ռազմական համագործակցությունն առաջին անգամ սկսվել է 2017-2018-ին, բայց դադարեցվել է Սիրիայում, Լիբիայում և Արևելյան Միջերկրական ծովում եղած լարվածության պատճառով։

Թուրքական աղբյուրը նշում է, որ մայիսին ֆրանսիական «Safran»-ի և թուրքական «Baykar»-ի կողմից էլեկտրաօպտիկական և ուղղորդման համակարգերի ոլորտում ստորագրված ռազմավարական գործընկերությունը վկայում է այն մասին, որ ֆրանսիական արդյունաբերությունը կրկին մուտք է գործում Թուրքիա։

Ermenihaber

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *