Սրբուհի Գալյանը՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։
Այցի ընթացքում նրանք ծանոթացել են Քրեակատարողական բժշկության կետրոնի նոր ծառայություններին, Քրեակատարողական ծառայության կողմից ձեռք բերված սկանավորման սարքերին, սուիցիդալ հակում ունեցող անձանց համար հատուկ վերանորոգված և կահավորված խցերին։
Նախարար Սրբուհի Գալյանն այցելել է հիմնարկի գրադարան և կավագործության սրահ, խոսել ազատությունից զրկված անձանց հետ, ինչպես նաև նախանշել առաջիկայում վերանորոգման ենթակա խցերն ու տարածքները: