
«Փորձում ենք ամբողջացնել տեղեկությունը, բայց բոլոր դեպքերում խաղաղության իմ չափանիշն այն է, որ արդեն ավելի քան 2 տարի Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով մարդիկ չեն զոհվում, չեն վիրավորվում, ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը և քաղաքական անկախությունը՝ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, և մենք՝ և՛ Ադրեջանը, և՛ ՀՀ-ն որևէ հարցի պետք է վերաբերվենք այս տեսակետից»,- այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտի Մայր տաճարի ավերմանը՝ Ադրբեջանի կողմից։
«Այս թեմաների նկատմամբ պետք է լինել շրջահայաց, որովհետև նման թեմաները երկսայրի սուր են․․․ Կնայենք, կվերլուծենք, ես չեմ կարծում, որ մենք, մեր նախորդ փորձը հաշվի առնելով, դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով։ Եվ սա մի իրավիճակ է, որ մենք պետք է ամբողջությամբ և ամբողջական հասկանանք»,- նշեց Փաշինյանը: