Վրաստանում հայտնաբերվել է փետրվարին Աջափնյակում տեղի ունեցած աղմկահարույց սպանության մեղադրյալը․ նա կարտահանձնվի

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների ամիսներ տևած՝ ամենօրյա, համատեղ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ իրավապահների կողմից սպանության, խուլիգանության, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու մեղադրանքով հետախուզվող 37-ամյա Մ. Մ.-ն:

Նա մեղադրվում է 2026 թվականի փետրվարին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հրազենի գործադրմամբ սպանություն կատարելու համար:Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Երկու երկրների իրավապահների համագործակցության արդյունքում հետախուզվողի էքստրադիցիան կիրականացվի սահմանված կարգով։

Հիշեցնենք, որ նշված դեպքով մյուս հետախուզվողներին ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել էին հուլիսին»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *