Դիվանագիտական սկանդալից հետո Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին


Աշխարհ


Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին՝ երկու երկրների միջև ծագած դիվանագիտական վեճի ֆոնին: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը։

Նախարարությունից հայտնել են, որ կառավարությունը հույս ունի լուծել երկու երկրների միջև առկա խնդիրները, և որ բանակցությունները Կիևի հետ շարունակվելու են։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։ Դիվանագիտական վեճը ծագել է այն բանից հետո, երբ Հարավային Կորեան մեղադրել է Ուկրաինային՝ երկու գերի ընկած հյուսիսկորեացի զինվորների փոխանցման վերաբերյալ գաղտնիության պայմանավորվածությունը խախտելու մեջ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *