Բալիում վտանգավոր է․ վայրի կապիկները սկսել են հարձակվել մարդկանց վրա

Բալիում վտանգավոր է․ վայրի կապիկները սկսել են հարձակվել մարդկանց վրա

Վայրի կապիկների ստայան տագնապի մեջ է գցում Ինդոնեզիայի Բալի կղզու բնակիչներին։ Պրիմատները վնասում են շենքերը, կտրում ինտերնետային մալուխները և խաթարում կրոնական արարողությունները։ Այժմ հարձակվել են 9-ամյա երեխայի վրա և տղային կծել են հենց դպրոցի տարածքում։ Այս մասին հայտնել է տեղական Detik Bali հրատարակությունը։

Դեպքը տեղի է ունեցել կղզու հյուսիսային մասում գտնվող Վանագիրի գյուղում։ Երրորդ դասարանցին գնալիս է եղել դպրոցի զուգարան, երբ մի կապիկ հանկարծակի հարձակվել է նրա վրա։ Տղան վերքեր է ստացել ձեռքին և մեջքի ստորին հատվածում։ Բժիշկները նրան երկու կար են տվել և պատվաստել են կատաղության դեմ։

Վանագիրի գյուղի ղեկավար Ի Մեյդ Սուպարանտոնի խոսքով՝ պրիմատները վաղուց ի վեր անհանգստացնում են տեղի բնակիչներին։ Նրանք վնասում են հասարակական շենքերը, այդ թվում՝ գյուղի վարչական շենքը, ինչպես նաև անհանգստացնում են մարդկանց աղոթքի ժամանակ։

Բալիի բնական պաշարների պահպանության վարչության (BKSDA) տվյալներով՝ դպրոցի շրջակա տարածքում ապրում է մոտ 35 երկարապոչ մակակա: Գործակալությունը հաստատել է հարձակումը և հայտնել, որ կապիկների և գյուղի բնակիչների միջև հակամարտություններ են տեղի ունենում մի քանի տարի՝ 2023 թվականից ի վեր:

Պահպանության մարմինները մտադիր են կառավարել կենդանիների պոպուլյացիան՝ հաշվի առնելով նրանց բնական միջավայրի վիճակը: Տեղի բնակիչները, իրենց հերթին, խնդրում են, որ կապիկները տեղափոխվեն իրենց տներից և դպրոցից հեռու:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *