Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը․ հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։
«Արթուրին Աստանայում կփոխարինի Հայկ Խլոյանը»,- ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կկայանա Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը: