«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման
մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։
Մասնավորապես, թողարկվում է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով ընդհանուր 50,000 հատ պարտատոմս։
Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։
Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100,000 ՀՀ դրամ է, արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը՝ 12%
(կիսամյակային վճարման պարբերականությամբ), ձեռքբերման նվազագույն քանակը՝ 1 հատ, շրջանառության ժամկետը՝ 48
ամիս։ Պարտատոմսերի տեղաբաշխման ժամանակահատվածը սահմանված է 2026 թ. հոկտեմբերի 7-ից մինչև 2027թ.
փետրվար 2-ը ներառյալ (կամ ավելի վաղ, եթե ամբողջ ծավալը շուտ վաճառվի)։
Այս թողարկմամբ «Ռենշին»-ն ընդլայնում է ներդրումային մասնակցության հնարավորությունը՝ իր կողմից նախկինում թողարկված պարտատոմսերի համեմատ նվազեցնելով ձեռքբերման նվազագույն շեմը և առաջարկը հասանելի դարձնելով ներդրողների ավելի լայն շրջանակի համար։
Ընկերությունից հայտնում են, որ նախորդ թողարկման պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշվել են կարճ ժամանակահատվածում։ Բացի այդ, կապիտալի շուկայում ընկերության ներկայացվածության պահանջարկը արձանագրվում է նաև Մեծ քառյակի KPMG ընկերության կողմից հինգ տարի անընդմեջ իրականացվող աուդիտով։
«Ռենշին»-ի գրեթե 25 տարվա գործունեությունն ընդգրկում է շուրջ 1 միլիոն քմ ընթացիկ կառուցապատվող բարձրակարգ տարածք, իսկ ներգրավված ներդրումները գերազանցում են 2 միլիարդ ԱՄՆ դոլարը։
Ընկերությունը վերաձևավորում է քաղաքի դիմագիծն ու ապրելակերպի ընկալումն այնպիսի խոշոր նախագծերով, ինչպիսիք
են Հայաստանի առաջին երկնաքերերով թաղամաս Skyline-ը, Հայաստանի առաջին բրենդավորված համալիր Artlife
Kempinski Residences-ը, Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան (WTCY) նախագիծը, Թումանյան 8 հասցեում
կառուցվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը և այլ նախագծեր։
Այս գործունեության հիմքում «Ռենշին»-ի մեծամասշտաբ քաղաքաշինական տեսլականն է` ոչ միայն իրականացնել առանձին նախագծեր, այլ վերափոխել քաղաքային միջավայրը, վերաիմաստավորել քաղաքի զարգացման հնարավորությունները և ձևավորել երկարաժամկետ արժեք ստեղծող նոր միջավայրեր։
Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել առցանց՝ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest ներդրումային հարթակի միջոցով, կամ այցելելով Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնելով հայտ-հանձնարարականը, կամ ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձևն Ամերիաբանկի էլ. հասցեին՝ [email protected]։
Տեղաբաշխումից հետո ընկերությունը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա պարտատոմսերը ցուցակելու նպատակով,
ինչից հետո հնարավոր կլինի դրանք գնել կամ վաճառել երկրորդային շուկայում։
Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ծրագրային ազդագրին, թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային
տարբերակին և պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարությանը կարելի է ծանոթանալ այստեղ։
Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, ինչպես նաև դրանց առնչվող
ռիսկերը ներկայացված են ազդագրում։