ԱՄՆ վարչակազմը նախկինի պես պատրաստ է աշխատել ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ, սակայն միևնույն ժամանակ խուսափելու է այնպիսի նախաձեռնություններից, որոնք իրական առաջընթաց չեն ապահովում․ Интерфакс-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք չենք ցանկանում մասնակցել անօգուտ գործընթացների, որոնք առաջընթացի չեն հանգեցնում», – նշել է նա Պորտուգալիայում կայացած մամուլի ասուլիսում։
Միևնույն ժամանակ Ռուբիոն հավաստիացրել է, որ Վաշինգտոնը նախկինի պես «պատրաստ է օգնել լուծման մշակման հարցում»։»
Նա կրկին նշել է, որ ԱՄՆ-ն կարծում է՝ այս հակամարտության միակ լուծումը դիվանագիտական է։