Հայ ծանրամարտիկները մրցել են առանց գերբի ու Հայաստան գրության համազգեստով

Բաթումիում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականը։ Սակայն մրցաշարի ընթացքում ուշադրություն է գրավել այն հանգամանքը, որ հայ ծանրամարտիկների մարզահագուստի վրա բացակայում են ազգային խորհրդանիշները, իսկ որոշ դեպքերում՝ նաև «ARMENIA» գրառումը։

Բացի այդ, հավաքականի համար միասնական մարզաշապիկի բացակայությունը ևս հարցեր է առաջացրել։ Մասնավորապես, օրերս Իզաբելա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը մրցահարթակ էին դուրս եկել տարբեր մարզահագուստներով, ինչը ևս աչքի է ընկել մրցաշարի ընթացքում։

Մեդալ նվաճած Գառնիկ Չոլակյանի մարզաշապիկը ևս զուրկ է եղել ազգային խորհրդանիշներից։

Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից, թե ինչու ազգային խորհրդանիշներ չկան մարզահագուստների վրա։ Ֆեդերացիայից պատասխանեցին, որ այս պահին չեն մեկնաբանում հարցը, առաջնության ավարտից հետո կկազմակերպվի մամուլի ասուլիս, որտեղ կներկայացվեն բոլոր պատասխանները։

Հարցերի շարքը չի սահմանափակվում միայն արտաքին տեսքով։ Պարզվում է՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան չունի նաև պաշտոնական կայք, որտեղ հանրությունը կարող էր տեղեկանալ հավաքականի առօրյա գործունեությանն ու հաշվետվություններին։

Անի Կեսոյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *