Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, հաղրդում են հայկական գերատեսչությունից։

«Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջն Իրան կատարած այցի ընթացքում ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։

Զրուցակիցները քննարկել են այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը»,– ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *