Լա լիգայի ղեկավարությունը խիստ վերահսկողություն և ստուգումներ է իրականացնում


Սպորտ


Իսպանական Խետաֆեն թույլտվություն չի ստացել ձևակերպելու Մադրիդի Ռեալի նախկին պաշտպան Դանի Կարվախալի տրանսֆերը: Այս մասին հաղորդում է Cadena Ser պարբերականը:


Ըստ աղբյուրի՝ ակումբը մտադիր էր 34-ամյա եզրային պաշտպանին առաջարկել տարեկան մոտ 400 հազար եվրո աշխատավարձ: Սակայն Լա լիգայի ղեկավարությունն այժմ խիստ վերահսկողություն և ստուգումներ է իրականացնում ակումբների տրանսֆերային գործարքների ֆինանսական պայմանների նկատմամբ՝ ֆուտբոլիստներին քողարկված վճարումներ կատարելու ռիսկերը բացառելու նպատակով:


Տվյալ դեպքում կասկածների առիթ է տվել Կարվախալի նախորդ աշխատավարձը Ռեալում, որտեղ նա վաստակում էր անհամեմատ ավելի շատ՝ տարեկան շուրջ 10 միլիոն եվրո: Լիգան կասկածում է, որ աշխատավարձի նման կտրուկ ու անտրամաբանական նվազումը կարող է ենթադրել ոչ պաշտոնական այլ վճարումներ:


Իսպանացի փորձառու ֆուտբոլիստն այս պահին ունի ազատ գործակալի կարգավիճակ:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *