ԱԱԾ-ն հերքում է Մեղրի «ադրբեջանցիների ներթափանցման» մասին լուրը

Ազգային անվտանգության ծառայությունը հերքել է Մեղրի «ադրբեջանցիների ներթափանցման» մասին լուրը։

Ավելի վաղ ABC Media-ի աղբյուրները Մեղրիից հայտնել էին՝ երեկվանից լուրեր են պտտվում, որ ադրբեջանցիներ են ներթափանցել Մեղրի։ Իրավապահները փնտրում են ենթադրյալ ադրբեջանցիներին։

Ըստ մեր աղբյուրի՝ Կուրիս գյուղում են նրանց նկատել։

24 News-ի հետ զրույցում Կուրիսի համայնքապետը չի հերքել տեղեկությունները, հորդորել է կապ հաստատել իրավապահների հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *