Ազգային անվտանգության ծառայությունը հերքել է Մեղրի «ադրբեջանցիների ներթափանցման» մասին լուրը։
Ավելի վաղ ABC Media-ի աղբյուրները Մեղրիից հայտնել էին՝ երեկվանից լուրեր են պտտվում, որ ադրբեջանցիներ են ներթափանցել Մեղրի։ Իրավապահները փնտրում են ենթադրյալ ադրբեջանցիներին։
Ըստ մեր աղբյուրի՝ Կուրիս գյուղում են նրանց նկատել։
24 News-ի հետ զրույցում Կուրիսի համայնքապետը չի հերքել տեղեկությունները, հորդորել է կապ հաստատել իրավապահների հետ։